Հոգեկան առողջություն
Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական 7 գաղտնիքները
Լեոնարդո դա Վինչիի մահից հետո աշխարհն այլևս նախկինի նման չէր։ «Մոնա Լիզայի» կերպարը, «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, «Մարդն ըստ Վիտրուվիոսի» նկարը. այս ամենն առաջինն է, ինչ հիշում ենք հայտնի նկարչի անունը հիշատակելիս։
Սակայն Լեոնարդոն շատ ավելին էր, քան նկարիչ։ Նա «ունիվերսալ մարդու» վառ օրինակ է, չէ՞ որ նա նաև ճարտարապետ էր, երաժիշտ, մաթեմատիկոս, գյուտարար, գրող, քարտեզագիր։ Մի խոսքով՝ հանճար։
Մայքլ Գելբը անձի ստեղծագործական զարգացմանը նվիրված 13 գիրք է գրել, որոնցից ամենահայտնիներն են «Դա Վինչիի բացահայտված ծածկագիրը» և «Սովորեք մտածել և նկարել ինչպես Լեոնարդո դա Վինչին. 7 քայլ դեպի հանճարեղությունը յուրաքանչյուր օր»։ Գելբը, ուսումնասիրելով դա Վինչիի ձեռագրերը, բացահայտել է նրա հանճարեղության մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն ձեզ ավելի կրեատիվ լինել, գրում է lifehacker.ru-ն։
1. Հետաքրքրասիրություն
Բոլոր երեխաները հետաքրքրասեր են. մինչ 5 տարեկան երեխան հազարավոր հարցեր է տալիս։ Այդպիսով՝ նրանք ճանաչում են աշխարհը։ Սակայն, Գելբի կարծիքով, տեղի է ունենում ինչ-որ բան, որը հանգեցնում է հետաքրքրասիրության կորստին։
Լեոնարդոյի նման հանճարները երեխայի նման հետաքրքասեր են մնում ամբողջ կյանքում։ Մի՛ դադարեք հարցեր տալ, չէ որ հարցերը միացման բանալի են ժամանակի մեքենայում։ Պատասխանների որոնումը հանգեցնում է նրա շարժին և ստիպում մարդկությանն առաջ շարժվել։
2. Անկախ մտածելակերպ
Տարիների ընթացքում մարդու մոտ ձևավորվում է սեփական կարծիք։ Թվում է՝ դա վատ չէ։ Սակայն խնդիրն այն է, որ աստիճանաբար մարդն իրեն շրջապատում է միայն տեղեկատվության այն աղբյուրներով, որոնք չեն հակասում իր կարծիքին։ Գելբը նշում է, որ ստեղծագործելու համար անհրաժեշտ է փնտրել այլ աղբյուրներ. դա օգնում է անկախ մտածել։
3. Զգացողությունների սրություն
Իտալացիներն ունեն «la dolce vita» արտահայտությունը, որը նշանակում է «քաղցր կյանք», ֆրանսիացիներն ասում են «joie de vivre», այսինքն՝ «կյանքի ուրախություն»։ Ամերիկայում ասում են «happy hour»՝ «երջանիկ ժամ»։ Այս բոլոր արտահայտությունները բնութագրում են պահն ընկալելու և այն վայելելու ունակությունը։
Մանրուքների նկատմամբ ուշադրությունը կարևոր է ստեղծագործելու համար։ Գելբը կարծում է, որ գեղեցիկի զգացողությունը սրացնելուն օգնում են երաժշտությունը, արվեստը, պոեզիան և նույնիսկ լավ գինին և շոկոլադը։
4. Անորոշություն
Անորոշությունը վախեցնում է։ Մարդիկ հաճախ նահանջում են որևէ նոր բանի առաջ, քանի որ չգիտեն ինչպես վարվել անսովոր իրավիճակում։ Սակայն անորոշության պայմաններում ինքնավստահությունը ստեղծագործելու կարևոր մասն է կազմում։
5. Տրամաբանություն և երևակայություն
Համարվում է, որ ուղեղի աջ կիսագունդը պատասխանատու է կրեատիվության համար, իսկ ձախը՝ վերլուծության։ Որպես կանոն, մարդու մոտ զարգացած է կամ մեկը, կամ մյուսը։ Սակայն այսօր նոր արդյունավետ գաղափարներ իրականացնելու համար անհրաժեշտ է հավասարաչափ գործարկել ուղեղի երկու կիսագնդերը, զարգացնել և՛ ստեղծագործական, և՛ տրամաբանական մտածելակերպը։
Գելբն առաջարկում է նկարել։ Փորձեք թղթի վրա պատկերել ձեր գաղափարները։ Ինչպիսի՞ ասոցիացիաներ է առաջացնում ստացված նկարը։ Ի՞ նչն է նրանում պակաս կամ, ընդհակառակը, ավելորդ։ Հորինեք և վերլուծեք ձեր գաղափարները։
6. Մարմնի և բանականության հավասարակշռություն
Քչերը գիտեն, որ Լեոնարդո դա Վինչին ֆիզիկապես զարգացած մարդ է եղել։ Նրան համարում էին Ֆլորենցիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը, նա հմուտ սուսերամարտիկ և ձիավար է եղել։
Ֆիզիկապես թույլ մարդը ստեղծագործելու ուժ չունի։ Սպորտով զբաղվելը, լավ մարզավիճակում լինելը ստեղծագործական գործունեության հիմնական մասն են կազմում։
7. Կապերի գծագիր
Գելբի կարծիքով՝ կապերի գծագիրը կամ մտքերի քարտեզը, այսինքն՝ ընդհանուր համակարգային մտածելակերպի պատկերումը սխեմաների օգնությամբ, շատ կարևոր է նոր գաղափարների առաջացման համար, քանի որ այն ցուցադրում է ուղեղի անսահման հնարավորությունները։
30.08.2013 Կարդացեք նաև
Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում...
07.05.2025
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
09.06.2023
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
09.01.2023
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
29.08.2022
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
13.07.2022
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
21.04.2022
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
04.04.2022
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
26.01.2022
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
23.12.2021
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
26.11.2021
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
25.10.2021
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
05.10.2021
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
13.09.2021
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
08.07.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYeY3HbI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ